ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հավերժ կենդանի Աստծուց` Քրիստոսից, աշխարհն է հոգևոր խորհուրդ հարցնում և ո՛չ հակառակը

Հավերժ կենդանի Աստծուց` Քրիստոսից, աշխարհն է հոգևոր խորհուրդ հարցնում և ո՛չ հակառակը
09.06.2017 | 00:32

Մեծ ցավով տեղեկացա, որ մեր եկեղեցու ղեկավարությանը «խորհուրդներով» «ուղղորդելու-ղեկավարելու» է կամ թե արդեն «ուղղորդում» է ամերիկյան մի գործակալություն: Բայց ինչո՞ւ: Մի՞թե մեր սուրբ հայրերը երբևէ խորհուրդ տվել են կասկածելի օտարից խորհուրդ հարցնել, եթե ոչ միայն իրենցից` հայրերից և հավերժ կենդանի Աստծուց` Քրիստոսից, աշխարհն է հոգևոր խորհուրդ հարցնում և ո՛չ հակառակը:


Մի՞թե Ավետարանից ավելի լավ խորհրդատու կա տիեզերքում. սակայն նման կարծիք ստեղծողը, թե իբր կա, հայտնի է, որ միայն մեկն է լինելու` սատանան, ում մասին Փրկիչն ասաց. «Նա սկզբից էր ստախոս ու մարդասպան»:
Հնարավոր չէ՞ր, որ նախ եկեղեցու հետիններիս հարցնեիք, թե. «Ավետարանի Աստծո Միածին Քրիստոսից վեր մի իմաստունի ենք գտել, որ մեզ խորհուրդ տա, մեզ ղեկավարի: Կաթողիկոսի գլխին կաթողիկոս լինի Քրիստոսի փոխարեն: Այնպիսի բաներ գիտի, բացի Քրիստոսի ուղիղ Ավետարանից: Հետիններդ ի՞նչ կարծիքի եք»:


Եվ եկեղեցու մանուկներս, տեսնելով որ հարցը պարզ է, Տիրոջ Հոգով պիտի բարձրաձայնեինք-աղաղակեինք. «Ով մեր եկեղեցու վեհեր, զորավոր ու հարգարժան նվիրյալ անձեր, հովիվներ Հայոց հոտերի, մի՛ մոլորամիտվեք և մի՛ խաբվեք մեծ Խաբողից, որովհետև կաթողիկոսից, մեր արժանավոր հոգևորականներից վեր միայն ճշմարիտ Քրիստոսն է, ում մեր սուրբ հայրերից սկսած լավ եք ճանաչում: Մի՞թե դուք ևս այս ուղղությունը մինչև այսօր չէիք սովորեցնում ամենքին: Պահ առաջ հրաժարվե՛ք այդ «նոր իմաստուն»-ից, կեղծ «լուսատու» հավելումից, որով սատանան է որոգայթ սարքել ձեր առաջ և ձեզնով` մեր առաջ»:


Ձերը և մերը հոգու Արեգակն է` ՔՐԻՍՏՈՍ, հավերժ կենդանի, որ խաչվեց մեզ համար, և ոչ թե ձեզ գոնե դեռ արտաքնապես արդեն խաբած այդ նոր հավելում սուտ տերը, որ մեր ընտիր հոգևորականների ստվերն էլ չարժե: Նրա՞ն միթե թույլ պիտի տանք որպես եկեղեցու վրա երկրորդ տեր: Երբ Տերն ասաց. «Երկու տիրոջ անհնար է ծառայել»:
Հարգելի՛ վեհեր, ազնվասիրտնե՛ր, պահ առաջ հե՛տ դարձեք այդ անօրենության դաշինքից: Մեր միամիտ ու չարչարված ժողովրդին ինչո՞ւ հանիրավի ներքաշեք կամ քարշ տաք այդ որոգայթի մեջ, որ սատանան է պատրաստել մեր սուրբ եկեղեցին այլասերությամբ պղծելու և ավանդները ավերակելու նպատակով:
Եվ ըստ գրվածքի. «Տիրոջ փոքրերիս մի՛ արհամարհեք, մի՛ անտեսեք լսել»,- տերունական խրատն է, որ օգտակար է, և տա՛ Աստված, և աղաչում ենք, որ այդպես անեք և չմերժե՛ք մեր խնդրանքը:
Աղոթում ենք ձեր ու մեր` հավատացյալ ժողովրդի` օտար այդ որոգայթից ազատագրվելու համար` ԱՄԵՆԱՀԱՂԹ ՔՐԻՍՏՈՍՈՎ: Ամե՛ն:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ

Դիտվել է՝ 2603

Մեկնաբանություններ